Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 26 » Օնլայն օպերացիոն համակարգ: ZeroPC
17:43
Օնլայն օպերացիոն համակարգ: ZeroPC
 
Օնլայն ծառայություններն ու ծրագրերը ֆունկցիոնալ առումով շարունակում են կատարելագործվել և աստիճանաբար փոխարինում են համակարգչի մեջ տեղադրվող ստանդարտ ծրագրերին: Օրինակ այժմ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել  ֆայլերը ինտերնետում (ամպային տարածքներում) պահպանելու ծառայություններ: Այժմ պատկերացրեք մի օնլայն օպերացիոն համակարգ, որտեղ բոլոր ծրագրերը և ֆունկցիաները կապված են հայտնի օնլայն ծառայությունների հետ:
 
ZeroPC-ն իրենից ներկայացնում է օնլայն օպերացիոն համակարգ, որտեղ ներգրավված են բոլոր հայտնի օնլայն ծառայությունները: Այսինքն այս օպերացիոն համակարգում ծրագրերի դերը կատարում են ինտերնետային ծառայությունները, իսկ կոշտ սկավառակին փոխարինելու են գալիս ամպային սերվերները: 

 
 
Տվյալ պահին ZeroPC օպերացիոն համակարգում ներառված են Facebook, Twitter, Google, Box.net, Dropbox, Evernote, Flickr, Instagram, Picasa, SkyDrive, SugarSync և այլ հայտնի ինտերնետ ծառայություններ: Համակարգում կան նաև տարբեր տեսակի ֆայլերը բացող հատուկ ծրագրեր, աուդիո վիդեո նվագարկիչներ և այլն: 
 
 
Չափազանց դժվար է մի քանի նախադասություններով ամբողջովին ներկայացնել այս համակարգի ֆունկցիաները, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս այցելեք և ինքներդ տեսեք այս հրաշք համակարգը: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել:
 
Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 337 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>