Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30 » Նոր հետաքրքիր ֆունկցիաներ Firefox 29-ի բետա տարբերակում
16:54
Նոր հետաքրքիր ֆունկցիաներ Firefox 29-ի բետա տարբերակում

Mozilla ընկերությունը թողարկել է Firefox դիտարկչի 29-րդ բետա տարբերակը: Այս նոր տարբերակում կան մի քանի նորություններ: Այսպիսով, օգտատերերին հասանելի է նորացված ու ավելի պարզեցված Firefox Sync ֆունկցիան, որը թույլ է տալիս օգտագործել Firefox Accounts հաշիվը՝ բացված պատուհանները, այցելած կայքերի պատմությունը, էջանշված կայքերը (bookmark) և ավտորիզացիայի տվյալները Windows, Mac, Linux և Android համակարգերի միջև սինխրոնիզացնելու համար: Անվտանգության համար տվյալները փոխանցվելուց առաջ գաղտնագրվում են:
 
 
Firefox 29-ի համակարգչային տարբերակի դեպքում հայտնվել է դիտարկչի անհատական կարգավորման ռեժիմ: Մենյույում ընտրելով Customize կոճակը՝ կարող եք դիտարկչի ցանկացած մասում տեղադրել տարբեր հավելվածներ ու գործիքներ՝ մկնիկի միջոցով դրանք բռնելով և քաշելով դիտարկչի համապատասխան հատվածի վրա: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև ծրագրի դիզայնի վրա, որն ավելի շատ նմանեցվել է Google Chrome դիտարկչի դիզայնին:
 
 
Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 386 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>