Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 29 » Մոտակայքում գտնվող մարդկանց հարցեր ուղղելու հայկական հավելվածն արդեն հասանելի է նաև iOS-ի համար
10:25
Մոտակայքում գտնվող մարդկանց հարցեր ուղղելու հայկական հավելվածն արդեն հասանելի է նաև iOS-ի համար
 
Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի հայ ծրագրավորողների կողմից պատրաստված Ask On’Fly հավելվածին, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել մոտակայքում գտնվող մարդկանց և ստանալ ճիշտ ու սպառիչ պատասխաններ: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև նախընտրած հեռավորության շառավղով տեսնել այլ օգտատերերի հարցերը և արագ պատասխանել դրանց:
 
 
Վերջերս թողարկվեց նաև այս հրաշալի հավելվածի iOS տարբերակը, որն անվճար հասանելի է App Store-ում: Նշեմ, որ հավելվածն այժմ կոչվում  է Sphere: Վերջերս թարմացվել է նաև հավելվածի Android տարբերակը և ավելացվել է ֆիլտրացիա:

 
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 304 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>