Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբէր » 1 » Microsoft-ը թողարկել է Android-ի առանձին էմուլյատոր
14:24
Microsoft-ը թողարկել է Android-ի առանձին էմուլյատոր
 
Վերջերս Microsoft-ը թողարկել է Visual Studio 2015-ը, որի հետ միաժամանակ թողարկվել է Android էմուլյատոր: Չնայած, որ այս նոր էմուլյատորը կոչվում է Visual Studio Emulator for Android, այն հնարավոր է աշխատացնել առանց Visual Studio տեղադրելու: Դրա աշխատանքի համար անհրաժեշտ է ընդամենը Windows 8 կամ ավելի բարձր տարբերակ և Hyper-V հնարավորությամբ պրոցեսոր:
 

Visual Studio Emulator for Android էմուլյատորը ներառում է սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված Android KitKat օպերացիոն համակարգը, սակայն հնարավոր է առանձին ներբեռնել այլ տարբերակներ և սարքեր: 

 
 
Էմուլյատորի GPS սենսորի համար կարելի է ընտրել Bing քարտեզի վրա ցանկացած կետ, կամ ընտրել մի քանի կետեր և արագություն՝ տեղափոխության սիմուլյացիայի համար: Հնարավորություն կա նաև օգտվել էմուլյատորի այլ սենսորներից, տեսախցիկից և  SD քարտի հնարավորությունից: Ընդ որում կարելի է ընտրել  ցանկացած թղթապանակ և այն դարձնել SD քարտ:

 
 
Visual Studio Emulator for Android էմուլյատորի միակ թերությունը կարելի է համարել Google Play-ից բացակայությունը, սակայն հնարավոր է էմուլյատորում տեղադրել apk ֆայլեր:

 

Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 388 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>