Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 29 » Microsoft-ը գողացել է Android 6-ի առանցքային ֆունկցիաների մեկը և այն ներդրել Android-ի Bing հավելվածում
09:43
Microsoft-ը գողացել է Android 6-ի առանցքային ֆունկցիաների մեկը և այն ներդրել Android-ի Bing հավելվածում
Google ընկերությունը պատրասվում է Android 6.0 օպերացիոն համակարգում ներդնել մի ֆունկցիա, որի շնորհիվ հնարավոր կլինի ցանկացած միջավայրում կամ հավելվածում Home կոճակը մի քանի վայրկյան սեղմած պահել և տեսնել տվյալ պահին էկրանին հայտնված ինֆորմացիային վերաբերող լրացուցիչ տվյալներ:

 
 
Այսպիսով Microsoft ընկերությունը որոշել է գողանալ այդ գաղափարը և այն ներդնել Android հավելվածի համար նախատեսված Bing հավելվածում: Այսինքն տեղադրելով և Անդրոիդի կարգավորումներում ակտիվացնելով նկարում ցուցադրված ֆունկցիան, կարող եք ցանկացած հավելվածի մեջ սեղմած պահել Home կոճակը և տեսնել լրացուցիչ տվյալներ:

 
Օրինակի համար ես Facebook հավելվածում կանգ առա Չեմպիոնների Լիգային և Valencia ֆուտբոլային ակումբին վերաբերող նորության վրա և մի քանի վայրկյան սեղմած պահեցի Home կոճակը: Արդյունքում բացվեց հետևյալ էկրանը: Մյուս օրինակում բացել եմ Youtube-ը և թրեյլեր դիտելու ընթացքում սեղմած պահել եմ Home կոճակը:
 
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 257 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>