Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Microsoft-ը այսօրվանից դադարեցնում է Windows XP-ի սպասարկումը
16:33
Microsoft-ը այսօրվանից դադարեցնում է Windows XP-ի սպասարկումը
 
Microsoft ընկերությունը այսօրվանից պաշտոնապես դադարեցնում է Windows XP օպերացիոն համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգի անվտանգության համար նախատեսված թարմացումների տրամադրումը: Հաղորդվում է նաև, որ այսօրվանից այլևս հնարավոր չի ներբեռնել Windows XP համակարգի համար նախատեսված Microsoft Security Essentials ծրագիրը: Microsoft-ը զգուշացնում է, որ այսօրվանից հետո Windows XP օպերացիոն համակարգից օգտվելու դեպքում Ձեր համակարգիչը կարող է խոցելի դառնալ վնասակար ծրագրերի ու վիրուսների համար:

 
 
Windows XP օպերացիոն համակարգի ժամանակաշրջանի ավարտի առթիվ Microsoft-ը պատրաստել է մի հուզիչ տեսահոլովակ, որտեղ ցույց է տրվում, թե  Windows XP համակարգի հետ միաժամանակ ինչերի միջով են անցել օգտատերերը: Տեսանյութի վերջում Microsoft-ը կոչ է անում բոլորին անցնել Windows 8.1 համակարգին: Բացի այդ, Microsoft-ի կայքում ստեղծվել է հատուկ էջ, որտեղ տեղադրված է հետևյալ զվարճալի տեսահոլովակը:

 
 
Windows XP օպերացիոն համակարգը թողարկվել է 2001թ. հոկտեմբերի 25-ին և մինչ այժմ հանդիսանում է աշխարհի ամենատարածված օպերացիոն համակարգերից մեկը: Տվյալ պահին Windows XP համակարգը առաջին հորիզոնականը զիջում է միայն Windows 7-ին և զվաղեցնում է երկրորդ տեղը: 2014 թվականի մարտ ամսին հրապարակված NetMarketShare  ընկերության տվյալների համաձայն աշխարհի համակարգիչների 27,69%-ի վրա տեղադրված է Windows XP:
 
 
 
Մնաս բարով Windows XP
Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 293 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>