Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 26 » Ինչպես տեղադրել Apple MacOS օպերացիոն համակարգը վիրտուալ միջավայրում
16:44
Ինչպես տեղադրել Apple MacOS օպերացիոն համակարգը վիրտուալ միջավայրում

                        

Վերջերս ուզում էի ծանոթանալ Mac OS X Snow Leopard օպերացիոն համակարգի հետ: Ինչպես գիտեք, այս օպերացիոն համակարգը հիմնականում տեղադրված է լինում Apple Macintosh համակարգիչների վրա: Սակայն այն հնարավոր է նաև տեղադրել այլ համակարգիչների վրա: Իսկ եթե չեք ուզում փոխել Windows օպերացիոն համակարգը MacOS-ի, ապա կարող եք այն տեղադրել վիրտուալ միջավայրում: Սա Նշանակում է, որ դուք կունենաք MacOS օպերացիոն համակարգ, որն աշխատում է Windows-ում որպես ծրագիր: Դրա համար անհրաժեշտ է ունենալ Virtual Box ծրագիրը: Նախևառաջ պետք է համակարգիչը բավարարի հետևյալ նվազագույն պայմաններին՝
 
Intel/AMD պրոցեսոր SSE2 SSE3-ի հնարավորությամբ
512 ՄԲ դինամիկ հիշողություն
128 ՄԲ Վիդեոքարտ
7-8 ԳԲ ազատ հիշողություն
Եթե Ձեր համակարգիչը բավարարում է նշված պայմաններին, ապա անցնում ենք առաջ՝
 
1. Ներբեռնում ենք VirtualBox ծրագիրը:
2. Տեղադրում ենք այն համակարգչի մեջ (install)
3. Եթե չունեք utorrent ծրագիրը, ապա ներբեռնում ենք այն:
4. Ներբեռնում ենք հետևյալ ֆայլը:
5. Բացում ենք այն utorrent ծրագրի միջոցով և ներբեռնում:
6. Գրում ենք ներբեռնված ֆայլի պարունակությունը DVD սկավառակի վրա կամ տեղադրում ենք վիրտուալ սկավառակների հետ աշխատող ցանկացած ծրագրով (օրինակ՝ DaemonTools):
7. Բացում ենք VirtualBox ծրագիրը և ստեղծում նոր վիրտուալ մեքենա (օպերացիոն համակարգը նշել MacOSx):
8. Պատրաստելուց հետո մտնում ենք վիրտուալ մեքենայի պարամետրերի մեջ և անջատում EFI ֆունկցիան:

 


9. Եվ վերջում բացում ենք մեր ստեղծած վիրտուալ մեքենան ու նշում մեր այն օպտիկական սկավառակը, որտեղից պետք է տեղադրվի այն (կարող է լինել նաև վիրտուալ սկավառակ)

 
 
Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 346 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>