Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30 » Ինչպես պտտել թեք նկարահանած վիդեոները
17:07
Ինչպես պտտել թեք նկարահանած վիդեոները
 
Հաճախ է պատահում, երբ բջջային հեռախոսով նկարում եք ինչ-որ իրադարձություն և այն համակարգչի մեջ տեղադրելուց հետո հայտնաբերում եք, որ վիդեոն 90°-ով թեք կամ գլխիվայր է ցուցադրում: Նմանատիպ վիդեոները նայելու համար կամ պետք է պտտեք համակարգչի էկրանը, կամ ձեր գլուխը :) Սակայն նախկան այդպիսի ծայրահեղ քայլերին դիմելը խորհուրդ կտամ օգտվել այս հեշտ ու պարզ մեթոդից:
 
1.Ներբեռնեք այս ծրագիրը:
2.Տեղադրեք այն համակարգչի մեջ (տեղադրման ընթացքում անջատեք հավելյար ծրագրեր տեղադրելու կոճակները):
 

 

 
3.Բացեք տեղադրված Freemake video converter ծրագիրը:
4.Սեղմեք +Video կոճակի վրա և ընտրեք թեք վիդեոն: Այնուհետև սեղմեք այդ վիդեոն մշակելու կոճակը:
 

5.Բացված պատուհանում սեղմեք պտտելու նշանի վրա: Այնուհետև սեղմեք OK կոճակը և ներքևի վահանակից ընտրեք պահպանվող ֆայլի ֆորմատ (օրինակ, եթե ընտրված վիդեոն MP4 ֆորմատի էր, ապա ընտրեք to MP4):
 

Վերջում նշեմ, որ ծրագիրը նախատեսված է ոչ միայն վիդեոները պտտելու համար, այլև դրանք կտրելու, տարբեր վիդեոներ իրար միացնելու, ֆայլերի ֆորմատը փոխելու և Slide Show պատրաստելու համար:
 
Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 595 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>