Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Ինչպես ներբեռնել և տեղադրել Windows 10 օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը (Technical Preview)
17:09
Ինչպես ներբեռնել և տեղադրել Windows 10 օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը (Technical Preview)
 
Օրեր առաջ Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows 10 օպերացիոն համակարգը, որտեղ կատարվել են արտաքին ինտերֆեյսի և ֆունկցիոնալ մի շարք փոփոխություններ: Այս օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը դեռ հստակ չի նշվում, սակայն այժմ հնարավոր է ներբեռնել և տեղադրել փորձնական տարբերակը (Technical Preview): Այն նախատեսված է հատկապես ծրագրավորողների և սարքեր արտադրողների համար, սակայն հասանելի է բոլորի համար: Եվս մեկ անգամ նշեմ, որ այս տարբերակը սկզբնական տարբերակն է և կարող է պարունակել մի շարք թերություններ: Այն տեղադրելուց առաջ խորհուրդ կտամ պահպանել օգտակար ֆայլերը:
 
1. Բացեք այս կայքը:
 
2. Սեղմեք կոճակը:
 
3.Մուտքագրեք Live.com-ի կամ Hotmail.com-ի Ձեր օգտանունն ու գաղտնաբառը (եթե չունեք, ապա պետք է գրանցվել):
 
4.Մուտք գործելուց հետո սեղմեք այդ էջի վրա գտնվող հղումը:

5. Բացված էջը սքրոլ արեք ներքև և այնտեղ կգտնեք Windows 10-ի փորձնական տարբերակի հղումները:

 

6.Սեղմեք Download կոճակը և ներբեռնեք համապատասխան տարբերակը (x64 կամ x86): Ներբեռնվող ֆայլը Iso ֆայլ է, որը կարող եք բացել համապատասխան ծրագրով (օր. Winrar):

Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 343 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>