Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 26 » Ինչպես ֆորմատավորել համակարգիչը և տեղադրել WindowsXP Օպերացիոն համակարգ
17:04
Ինչպես ֆորմատավորել համակարգիչը և տեղադրել WindowsXP Օպերացիոն համակարգ

Բազմաթիվ այցելուների խնդրանքով այսօր կխոսենք համակարգչից օգտվելու կարևոր նախապայմաններից մեկի հետ: Կսովորենք, թե ինչպես ջնջել և տեղադրել XP օպերացիոն համակարգ:
 
1.Եթե ձեր համակարգչի հիշողությունը կիսված է մի քանի մասի (C, D և այլն) և ցանկանում եք ֆորմատավորել միայն մի մասը (օրինակ C), ապա պատճենեք բոլոր անհրաժեշտ ֆայլերը C սկավառակից դեպի D (տառերը կարող են լինել տարբեր):
2.Դրեք WindowsXP սկավառակը համակարգչի մեջ:
3.Restart արեք համակարգիչը:
4.Եթե համակարգիչը առաջնային չի բեռնավորվում սկավառակից և բեռնավորվում է Windows-ը, ապա պետք է BIOS-ի կարգավորումներում գտնել Boot Device Priority կամ դրա նման մի դաշտ և փոխել այդ հերթականությունը այնպես, որպեսզի սկավառակից կարդա առաջնային: BIOS մտնելու համար անհրաժեշտ է համակարգիչը միացնելուց 2-3 վայրկյան անց սեղմել համապատասխան կոճակ: Այդ կոճակը տարբեր համակարգիչների մոտ տարբեր է: Հիմնականում օգտագործվում են հետևյալ կոճակները՝ F2, F10, F12, Del: Կարող եք հերթով փորձել:
 
 
 
5. Եթե ձեր համակարգչի BIOS-ի կարգավորումներում նշված է, որ համակարգիչը առաջնային միանա սկավառակից, ապա պետք է հայտնվի այսպիսի հաղորդագրություն` Booting From CD... կամ Press any key to boot from CD... Այդ ընթացքում անհրաժեշտ է սեղմել Enter:
6. Բացվում է Setup-ը և սկսում է բեռնվել սկավառակից: Բեռնվելուց հետո (մի քանի րոպե կարող է տևել) անհրաժեշտ է սեղմել Enter: Այնուհետև պետք է սեղմել F8: Բացված էջում սեղմել Esc:
7. Բացվում է մի էջ, որտեղ ցուցադրվում են ձեր սկավառակները: Ցուցադրվում են նաև Partition-ները (C, D և այլն): Այստեղ կարող եք կիսել սկավառակը մի քանի մասի կամ միացնել կիսված մասերը: Դրա համար հետևեք համակարգչի հրամաններին և սեղմեք համապատասխան տառեր: Իսկ եթե ցանկանում եք թողնել նույնը և անցնել առաջ, ապա նշեք C սկավառակը (հիմնական սկավառակը) և սեղմեք Enter:
 
 
8. Նշեք Format using NTFS file system և սեղմեք ENTER: Ֆորմատավորումը այս պահից կսկսի կատարվել և որոշ ժամանակ անց համակարգիչը ավտոմատ restart կլինի: Այս դեպքում չսեղմել Enter կոճակը Press any key to boot from CD հաղորդագրության դեպքում:
9.Օպերացիոն համակարգի տեղադրման ընթացքում կարող է պահանջվի կատարել որոշակի կարգավորումներ, որոնք կարող եք բաց թողնել և կատարել տեղադրումից հետո: Միայն նշեմ, որ եթե ցանկանում եք խնդիրներ չունենալ հայերեն և ռուսերեն տառատեսակների հետ, ապա այդ կարգավորումներում պետք է կատարել նկարում ցուցադրվածները՝
 
 
 
 
 
Հ.Գ.
Ֆորմատավորումը կատարելով կարող եք վնասել ձեր աշխատող օպերացիոն համակարգը և ջնջել կարևոր տվյալներ: Այնպես որ ֆորմատավորեք այն դեպքում, երբ համոզված եք, որ կարող եք ավարտին հասցնել գործընթացը:

 

Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 751 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>