Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30 » Ինչպես ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները
15:29
Ինչպես ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները
 
Երևի տարբեր կայքերում նկատել եք ուսուցողական տեսահոլովակներ, որտեղ ցուցարվում է համակարգչի էկրանը և ինչ-որ բան է բացատրվում: Դա արվում է հատուկ ծրագրերի օգնությամբ, որոնք կարող են ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները և պահպանել վիդեո ֆայլում: Այդ ծրագրերից ամենահարմարը ըստ ինձ CamStudio-ն է, որը կարող եք անվճար ներբեռնել և օգտագործել: Այն ունի չափազանց պարզ ինտերֆեյս: Հնարավորություն կա ձայնագրել ամբողջ էկրանը, կամ էկրանի նշված հատվածը: 
 
 
Ծրագիրը տեղադրելուց հետո անհրաժեշտ է բացել այն, սեղմել կարմիր կոճակը և սկսել ձայնագրել էկրանը: Ծրագրի կարգավորումներից կարող եք փոխել ձայնագրվող տեսահոլովակի որակը և այլ պարամետրեր:

 
 
Խորհուրդ եմ տալիս նաև ներբեռնել և տեղադրել այս կոդեկները, որպեսզի կարողանաք պահպանել ձայնագրված ֆայլը մի քանի ֆորմատներով:
Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 332 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>