Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Ինչպես աշխատացնել MAC OS X Mavericks 10.9.1 օպերացիոն համակարգը վիրտուալ միջավայրում
16:35
Ինչպես աշխատացնել MAC OS X Mavericks 10.9.1 օպերացիոն համակարգը վիրտուալ միջավայրում
 
Վերջերս Apple ընկերությունը ներկայացրեց MAC OS X օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը, որը կոչվում է Mavericks: Երևի գիտեք, որ որոշակի հնարքների միջոցով հնարավոր է տեղադրել OS X օպերացիոն համակարգը սովորական համակարգիչների վրա։ Այս անգամ կփորձենք տեղադրել և աշխատացնել  MAC OS X Mavericks 10.9.1 օպերացիոն համակարգը վիրտուալ միջավայրում։ Այսինքն մեր Windows օպերացիոն համակարգի մեջ բացելու ենք Mavericks-ը որպես Window-ի հերթական ծրագիր։ Այս տարբերակի առավելությունն այն է, որ կարիք չկա համակարգչի կոշտ սկավառակը կիսել երկու մասի և մյուս մասի վրա տեղադրել OS X-ը։ Այսինքն ունենալու ենք մեկ հիմնական օպերացիոն համակարգ (Windows), որի մեջ բացելու ենք OS X-ը։
 
 
Վիրտուալ միջավայրում օպերացիոն համակարգեր բացելու բացասական կողմերից է  այն փաստը, որ այն պահանջում է լավ պարամետրերով համակարգիչներ, որպեսզի այդ պարամետրերից մի մասը կարողանաք հատկացնել վիրտուալ համակարգչին (նվազագույնը Intel Core 2 Duo պրոցեսորով և 4GB օպերատիվ հիշողությամբ համակարգիչ)։
 
1․Ներբեռնեք VMware ծրագիրը։
2․Տեղադրեք այն համակարգչի մեջ (Install)։
3․Ներբեռնեք այս torrent ֆայլը։ Բացեք այն uTorrent ծրագրով և ներբեռնեք OS X օպերացիոն համակարգը։
4․Բացեք ներբեռնված 2 արխիվները որևէ թղթապանակի մեջ։
 
 
5․Աշխատացրեք այդ արխիվում գտնվող Unlocker ծրագիրը Administrator-ի ռեժիմով։ Այդ ֆայլը կարող եք գտնել հետևյալ թղթապանակի մեջ՝

VMware Unlocker\VMware Unlocker - Mac OS X Guest\VMware 8.x + 9.x + 10.x Series\VMware Workstation Unlocker - Windows
 

6․ Նույն եղանակով աշխատացրեք նաև install ֆայլը։
 
6․Բացեք VMware ծրագիրը և ընտրեք ներբեռնված համակարգը։
 
 
 
7. Աշխատացրեք վիրտուալ մեքենան և վայելեք :)
 

Եթե Ձեր համակարգիչը բավարարում է նվազագույն պարամետրերին և ամեն ինչ ճիշտ եք արել, ապա պետք է որ խնդիրներ չառաջանան։ Եթե ստանում եք Hardware Virtualization-ի մասին սխալ, ապա Administrator-ի ռեժիմում աշխատացրեք ներբեռնված արխիվի Hardware Virtualization Bypasser թղթապանակում գտնվող vmware-vmx-patch.exe ծրագիրը։
Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 383 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>