Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Ինչ փոփոխություններ կան Windows 8.1 Update 1-ում:
16:31
Ինչ փոփոխություններ կան Windows 8.1 Update 1-ում:
 
Վերջերս Microsoft-ը թողարկեց Windows 8.1-ի թարմացում, որը կոչվում է Update 1: Այս թարմացումը ներառում է մի շարք նոր ֆունկցիաներ ու փոփոխություններ, որոնց այսօր կանդրադառնանք: Նախքան արտաքին փոփոխություններին անցնելը, նշեմ, որ Update 1-ը ներառում է նաև մի շարք նոր դրայվերների ու մոդուլների թարմացումներ: Այն ներառում է նաև համակարգչի անվտանգությանը վերաբերող թարմացումներ: Այսպիսով Windows 8.1 Update 1-ը տեղադրելուց հետո կհայտնվեն հետևյալ ֆունկցիաները:
 
2 նոր կոճակ Start էկրանի վրա:
Այս կոճակները տեղադրված են Windows 8.1-ի Start էկրանի վերևի աջ անկյունում: Առաջին կոճակի միջոցով հնարավոր է անջատել, ռեստարտ անել կամ քննացնել համակարգիչը: Երկրորդ կոճակը սեղմելու դեպքում կբացվի որոնման պատուհանը, որը կարող եք բացել նաև մկնիկը վերևի աջ անկյունում պահելով և ներքև իջացնելով:

 


Բոլոր բացված ծրագրերը հայտնվում են Taskbar-ի վրա:

Նախկինում Taskbar վահանակի վրա հայտնվում էին միայն սովորական ծրագրերը, իսկ այժմ Taskbar-ի վրա տեղադրվում են նաև Windows 8.1-ի այսպես կոչված «մետրո» ծրագրերը (այն ծրագրերը, որոնք ներբեռնվում են Windows Store-ից և տեղադրվում Start էջի վրա):
 
 
«Մետրո» ծրագրերը հնարավոր է ամրացնել Taskbar-ի վրա:
Windows Store-ից ներբեռնված ծրագրերը հնարավոր է ոչ միայն տեղադրել Taskbar-ի վրա, այլ նաև դրանք ամրացնել և հետագայում հեշտությամբ բացել: Taskbar-ի վրա ծրագրերը ամրացնելու համար կարող եք Start էկրանի վրա աջ քլիք անել համապատասխան ծրագրի վրա ու սեղմել Pin to taskbar կոճակը:
 
 
Տեսնել Taskbar-ը բոլոր էկրաններին:
Start էկրանի վրա կամ բացված «Մետրո» ծրագրի դեպքում մկնիկը իջացրեք և պահեք էկրանի ներքևի հատվածում ու Taskbar-ը կհայտնվի: Սա կարծում եմ շատ օգտակար ֆունկցիա է, որը թույլ է տալիս առանց հիմնական էկրանին անցնելու տեսնել Taskbar-ը և միանգամից բացել անհրաժեշտ ծրագիրը:
 
 

«Մետրո» ծրագրերը փակելու և ծալելու կոճակներ:

Նախկինում բացված մետրո ծրագրերը փակելու համար չկար համապատասխան կոճակ և այդ ամենը պետք էր անել ստեղնաշարի վրա Alt+F4 սեղմելով, կամ էլ մկնիկով բացված ծրագիրը ներքև քաշելով: Իսկ այժմ ծրագրերի վերևի հատվածում հայտնվել են ծալելու և փակելու կոճակները: Դրանք տեսնելու համար մկնիկը պահեք էկրանի վերևի հատվածում:
 
 
Հավելվածի նշանի ավելի շատ պարամետրեր:
Start էկրանի վրա տեղադրված ծրագրերի վրա աջ քլիք անելու դեպքում կտեսնեք դրանք ղեկավարող մի շարք պարամետրեր:

 

Տեղադրված վերջին հավելվածները:
Նոր հավելվածներ տեղադրելու դեպքում Start էկրանի ներքևի մասում տեղադրվում է դրանց քանակը, որի վրա սեղմելու դեպքում բացվում է տեղադրված բոլոր ծրագրերի ցանկը:

 

Windows 8.1 Update-ը տեղադրելու համար պետք է համակարգչի կարգավորումներում միացնեք Windows-ի թարմացումները: Կարգավորումների կամ թարմացումների էջը բացելու համար որոնման դաշտում գրեք update:

 
Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 295 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>