Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30 » Հայտնի Shazam ծրագիրն արդեն հասանելի է նաև MacOS-ում
17:06
Հայտնի Shazam ծրագիրն արդեն հասանելի է նաև MacOS-ում
 
Երգերի իդենտիֆիկացիայի համար նախատեսված հայտնի Shazam ծառայությունը արդեն վաղուց հասանելի է iOS, Android և Windows Phone համակարգերի վրա: Այն ունակ է լսել երգից մի փոքր հատված և վայրկյանների ընթացքում ցուցադրել այդ երգի մասին մանրամասն ինֆորմացիա: Այժմ Shazam-ի ստեղծողները որոշել են իրենց ծառայությունը հասանելի դարձնել նաև համակարգիչների վրա և թողարկել են Mac համակարգիչների վրա աշխատող տարբերակը:
 
Ծրագիրը տեղադրելուց և համապատասխան թույլտվություն ստանալուց հետո այն աշատում է ֆոնային ռեժիմում: Գլխավոր էկրանի վրա ծրագիրը զբաեցնում է մի փոքր հատված, որտեղ ցուցադրվում է հայտնաբերված երգի մասին ինֆորմացիան: Նշեմ, որ Shazam-ը ճանաչում է ոչ միայն երգեր, այլ նաև սերիալներ, հաղորդումներ, ֆիլմեր (այս ֆունկցիան աշխատում է միայն ԱՄՆ-ում):
 
Mac OS-ի համար նախատեսված Shazam ծրագիրը կարող եք ներբեռնել Mac App Store-ից:
Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 320 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>