Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 4 » «Google Keyboard»-ի նոր տարբերակում հայտնվել է մի ձեռքով գրելու ռեժիմ և մի քանի այլ փոփոխություններ
13:59
«Google Keyboard»-ի նոր տարբերակում հայտնվել է մի ձեռքով գրելու ռեժիմ և մի քանի այլ փոփոխություններ
 
Android օպերացիոն համակարգի համար նախատեսված «Google Keyboard» ծրագրի նոր տարբերակում կատարվել են մի քանի փոփոխություններ և ավելացել են նոր ֆունկցիաներ: Ամենանշանակալից փոփոխությունը կարելի է համարել  մի ձեռքով գրելու ռեժիմի ավելացումը: Այս ռեժիմը ակտիվացնելու համար պետք է սեղմած պահեք ստորակետը և բացված մենյույում ընտրեք երկրորդ նշանը:
«Google Keyboard»-ի նոր տարբերակում կատարվել են նաև արտաքին ինտերֆեյսին վերաբերող փոփոխություններ: Այժմ հնարավոր է ընտրել երկու թեմաներից որևէ մեկը (նախկինում 4-ն էին), սակայն կարող եք միացնել կամ անջատել ստեղների կողքը հայտնվող շրջանակները: Հնարավորություն կա նաև ինքնուրույն որոշել ստեղների չափսերը:
 
 
«Google Keyboard»-ի նոր տարբերակում ավելացել են նաև մի քանի «շարժումներ»: Այժմ ամբողջ բառը ջնջելու հնարավոր է ջնջել Backspace կոճակի վրա մատը աջից ձախ տեղաշարժելով: Հնարավոր է նաև ղեկավարել կուրսորի դիրքը Spacebar-ի վրա մատը շարժելով:
 
Նշեմ, որ այս փոփոխությունները առկա են Google Keyboard-ի վերջին տարբերակում, որը կարող եք ներբեռնել Google Play-ից: Եթե այնուամենայնիվ Ձեր հեռախոսի համար դեռևս հասանելի չի նոր տարբերակը, ապա կարող եք այն ներբեռնել այստեղ (32 բիթի համար64 բիթի համար):
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 319 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>