Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 29 » Ֆեյսբուքի նոր հավելվածը սմարթֆոնի վրա ցուցադրում է անծանոթ համարից զանգողի մասին ինֆորմացիա
10:31
Ֆեյսբուքի նոր հավելվածը սմարթֆոնի վրա ցուցադրում է անծանոթ համարից զանգողի մասին ինֆորմացիա
 
Facebook ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Hello հավելվածը, որը նախատեսված է Android-ում ներդրված զանգերի հավելվածին փոխարինելու համար: Սմարթֆոնի վրա զանգ ընդունելու դեպքում այն հավելվածը ցուցադրում է օգտատիրոջ Ֆեյսբուքի պրոֆիլի ինֆորմացան: 
 

Այսպիսով անծանոթ համարից զանգ ստանալու դեպքում սմարթֆոնի էկրանին կցուցադրվի տվյալ համարի տիրոջ մասին լրացուցիչ տվյալներ՝ անուն ազգանուն, աշխատանքի վայր և այլն: 
 
 
Facebook Hello-ի օգտատերերը կարող են նաև ստեղծել «Սև ցուցակներ» և արգելափակել այդ ցուցակում գտնվող մարդկանց զանգերը: Հնարավորություն կա նաև փնտրել այլ մարդկանց և ավելացնել հեռախոսի կոնտակտների մեջ: 
 
 
Տվյալ պահին Facebook Hello հավելվածը անվճար հասանելի է Google Play-ում մի շարք երկրների համար: Ցավոք սրտի Հայաստանի օգտատերերի համար այն դեռևս անհասանելի է, սակայն կարող եք ներբեռնել Apk ֆայլը և տեղադրել: Տեղեկացնեմ, որ այս ճանապարհով հեռախոսի վրա հավելվածներ տեղադրելու համար պետք է կարգավորումներում միացնեք «unknown source» ֆունկցիան (Settings-Security-Unknown sources):
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 316 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>