Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 29 » Այս ծրագիրը սկանավորում է ապրանքների գնապիտակները և դրանք ընթացիկ փոխարժեքով փոխանակում այլ տարադրամի
09:41
Այս ծրագիրը սկանավորում է ապրանքների գնապիտակները և դրանք ընթացիկ փոխարժեքով փոխանակում այլ տարադրամի
 
Այլ երկրներում խանութներ այցելելու դեպքում անհրաժեշտություն է լինում գնի պիտակի թիվը մտովի հաշվել ընթացիկ փոխարժեքով և փոխանակել ՀՀ դրամի կամ այլ դրամական արժեքի: Թվում է թե հեշտ գործ է, սակայն կուրսից կախված այդ գործընթացը կարող է ձանձրալի ու ժամանակատար լինել: Նման դեպքերի համար օգնության է գալիս Android և iOS համակարգերի համար նախատեսված Price Helper հավելվածը, որը թույլ է տալիս նկարել ապրանքների գնապիտակները և անմիջապես այն փոխանակել Ձեր նշված դրամական միավորի: 

 
 
Հավելվածն իր մեջ ներառում է բազմաթիվ երկրների դրամական միավորներ, բայց առայժմ ՀՀ դրամը չկա այդ ցուցակում: Այդ բացը կարող եք լրացնել օգտվելով հավելվածի նոր տարադրամ ավելացնելու ֆունկցիայից: Դրա համար պետք է մտնեք դրամական միավորների բաժինը և վերևի ձախ անկյունում սեղմել Add currency կոճակը:

 

Կարող եք նաև ինտերնետի առկայության դեպքում թարմացնել ծրագրում առկա միավորների փոխարժեքները և հետագայում օֆլայն ռեժիմում օգտվել դրանցից: Սակայն ձեռքով ավելացված փոխարժեքները պետք է պարբերաբար ձեռքով թարմացնել:

Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 271 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>