Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 29 » Apple-ը թողարկել է Android-ի համար նախատեսված առաջին ծրագիրը, որը նախատեսված է Android-ից iPhone-ի անցնելու համար
09:39
Apple-ը թողարկել է Android-ի համար նախատեսված առաջին ծրագիրը, որը նախատեսված է Android-ից iPhone-ի անցնելու համար
 
Google Play-ում հայտնվել է Android-ի համար նախատեսված Apple-ի առաջին ծրագիրը, որը հեշտացնելու է Android-ից դեպի iOS անցումը: Move to iOS կոչվող հավելվածը տեղափոխում է կոնտակտները, նամակները, լուսանկարները, վիդեոները, էլեկտրոնային փոստի կարգավորումները և այլն: Հետաքրքիր է նաև այս հավելվածի միջոցով ինֆորմացիայի տեղափոխման գործընթացը: Դրա համար չի պահանջվում լար կամ ամպային ծառայություն: iPhone-ի վրա ստեղծվում է գաղտնի Wi-Fi կապ, որի միջոցով Move to iOS հավելվածը տեղափոխում է ինֆորմացիան:
 
 
Թվում է, թե Apple-ը հնարամիտ քայլ է կատարել օգտատերերին իր կողմ գրավելու համար, սակայն Android-ի օգտատերերը ոչ միայն չեն պատրաստվում տեղափոխվել դեպի iOS միջավայր, այլև մեծ պայքար են սկսել այս հավելվածի դեմ: Այս պահի դրությամբ այս նոր հավելվածը Google Play-ում ունի 1.7 գնահատական: Ավելի քան 15000 օգտատերեր այն գնահատել են 1 միավորով: Իսկ  Apple-ին ուղղված օգտատերերի քննադատական մեկնաբանությունների մասին ավելի լավ է լռեմ :)
 
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 244 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>