Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 9 » Sony-ն ներկայացրեց նոր PlayStation 4 Pro և թարմացված PlayStation 4 կոնսոլները
21:07
Sony-ն ներկայացրեց նոր PlayStation 4 Pro և թարմացված PlayStation 4 կոնսոլները
 
Sony ընկերությունը ներկայացրեց նոր PlayStation 4 Pro և թարմացված PlayStation 4 կոնսոլները: Այս նոր կոնսոլն ունի բավականին արագ 8 միջուկանի AMD «Jaguar» պորցեսոր, 8Գբ GDDR5 օպերատիվ հիշողություն, 1Տբ հիշողություն և ամենակարևորը նախորդ տարբերակից բավականին արագ AMD Radeon գրաֆիկական քարտ: Խաղային կոնսոլի բարելավված պարամետրերի շնորհիվ այն կարող է աշխատել 4K թողունակության ռեժիմում: PlayStation 4 կոնսոլն ունի նաև HDR ռեժիմ:
 
 
 
PlayStation 4 Pro-ն ունի 3 հատ USB պորտ և Ethernet, Wi-Fi, Bluetooth 4.0, DVD/Blu-ray մոդուլներ: Խաղային կոնսոլի չափսերն են՝ 327х295х55, իսկ կշիռը՝ 3.3կգ:
PlayStation 4-ի ներկայացման ընթացքում ցուցադրվել են նաև Horizon Zero Dawn և Mass Effect: Andromeda խաղերի գեյմփլեյները:

 


 
PlayStation 4 Pro-ից բացի Sony-ն ներկայացրեց նաև թարմացված PlayStation 4 կոնսոլը, որի վրա փոխվել են միայն արտաքին տեսքն ու չափսերը (288х265х39մմ, 2.1 կգ):
 
 
PlayStation 4 Pro կոնսոլները հասանելի կլինեն նոյեմբերի 10-ից և ԱՄՆ-ում կարժենան 399 դոլար: Թարմացված PlayStation 4 կոնսոլները հասանելի կլինեն սեպտեմբերի 15-ից և ԱՄՆ-ում կարժենան 299 դոլար:
Դիտումներ: 256 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>
uCoz