Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 23 » Թարմացվել է էլեկտրիկներ, սանտեխնիկներ և այլ մասնագետներ կանչելու համար նախատեսված Volt ծառայությունը
16:35
Թարմացվել է էլեկտրիկներ, սանտեխնիկներ և այլ մասնագետներ կանչելու համար նախատեսված Volt ծառայությունը
 
Շաբաթներ առաջ անդրադարձել էի Volt հայկական ստարտափին, որի միջոցով հնարավոր է գտնել էլեկտրիկների, սանտեխնիկների և այլ մասնագետների: Վերջերս մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել այս ծառայությունում: Նախևառաջ Volt-ին է միացել նախկինում ggTaxi-ի մարքետինգային հարցերով զբաղվող Վահրամ Միրաքյանը, ով այժմ հանդիսանում է Volt-ի համահիմնադիրներից մեկը:
 
 
Հիմնովին թարմացվել են նաև Volt-ի iOS ու Android հավելվածների ինտերֆեյսները: Ծառայությունում ավելացել է նաև ծառայությունների դիմաց պահանջվող մոտավոր գները, որոնք գնացուցակում բաժանված են 4 ենթաբաժինների (փոքր, միջին, մեծ, այլ աշխատանք):

 
Volt-ում տվյալ պահին հնարավոր է կանչել 12 ոլորտի աշխատողների, որոնց աշխատանքի որակը երաշխավորվում է հենց այս ծառայության կողմից:Volt.am-ը հասանելի է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ Android և iOS հավելվածների տեսքով:

 
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 16 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0