Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 16 » Մաթեմատիկական հավասարումներ լուծող PhotoMath հավելվածն արդեն հասանելի է նաև Անդրոիդի համար
15:16
Մաթեմատիկական հավասարումներ լուծող PhotoMath հավելվածն արդեն հասանելի է նաև Անդրոիդի համար
 
Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի MicroBlink ընկերության կողմից ստեղծված PhotoMath բջջային հավելվածին, որը թույլ է տալիս նկարել մաթեմատիկական հավասարումները և դրանք լուծել ձեր փոխարեն: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը սմարթֆոնի տեսախցիկը պահել հավասարման վրա, որից հետո ծրագիրը կսկանավորի այն և ոչ միայն կգտնի ճիշտ պատասխանը, այլ նաև ցույց կտա քայլ առ քայլ լուծումը: Այն ժամանակ հավելվածը հասանելի էր միայն iOS ու Windows Phone համակարգերի համար:

 

Վերջերս թողարկվեց նաև այդ հավելվածի Անդրոիդ տարբերակը, որը կարող եք անվճար ներբեռնել Google Play-ից: Տեղեկացնեմ, որ PhotoMath հավելվածը ճանաչում է միայն տպագիր գրված հավասարումները:

 
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 405 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>